![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ՝ Սարյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103354.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 4-ին ժամը 18։39-ին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։