Ի՞նչն է խանգարում Գուրգեն Արսենյանին շփման երեկո անցկացնել Փաշինյանի և ողջ ՔՊ-ի հետ

Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրի շնորհիվ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանը բացահայտ հրաժարվում է այն նախընտրական ծրագրային խոստումներից, որոնց քարոզով դարձել է պատգամավոր։

Խոսքը, մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերամից հետո 2021 թվականի հունիսի 20-ին հրապարակած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի «Արցախյան հիմնախնդիր» բաժնի մասին է, որտեղ Գուրգեն Արսենյանի թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու այդ թիմն ամբողջությամբ խոստացել են իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների, և Արցախի հարցի վերջնական կարգավորումը տեսել են «Անջատում հանուն փրկության» բանաձևի մեջ։

«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։

 Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»,- կարդում ենք 2021 թվականի հունիսին ընդունված ՔՊ նախընտրական ծրագրում։

Բայց նախընտրական շրջանում ներկայացրած ծրագիրը հանրությանը քարոզելու միջոցով իշխանության մաս դարձած Գուրգեն Արսենյանը հանկարծ սկսեց ռոմանտիկ համարել բոլոր նրանց, ովքեր կխոսեն Արցախի անկախության կամ Հայաստանին վերամիավորվելու հնարավորության մասին. ավելին՝ Արսենյանն այդ մարդկանց հետ ցանկանում է շփման երեկոներ անցկացնել, գուցե՞ քարոզչության նոր թեմա կամ հնարք է գտել։

 «Եթե մենք կարծում ենք, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչեն, կամ Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ, ապա ես ուզում եմ այդ ռոմանտիկների հետ շփման երեկո անցկացնել ու հասկանալ, թե որտեղից են իրենց այդ պատկերացման հիմնավորումները։ Ես ուզում եմ այդ մասով իրենց հարցեր տալ»,- civilnet-ի եթերում ասել է Արսենյանը։

Հիմա հարց՝ Գ. Արսենյանին՝ ի՞նչն է խանգարում իրենց շփման երեկոներն անցկացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Փաշինյանի և այդ կուսակցության բոլոր անդամների հետ, որոնք 2021 թվականին արտահերթ ընտրության են մասնակցել և իշխանություն դարձել մի ծրագրով, որով խոստացել են իրացնել Արցախի ինքնորոշման իրավունք՝ առանց սահմանափակումների։

Թեև չի բացառվում, որ հենց ՔՊ-ի հետ նման շփման երեկոներ անցկացնելուց և նոր թիմակիցներին հարցեր տալուց հետո է նախկինում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը դարձել ոչ «ռոմանտիկ», պրագմատիկ, անգամ բակավանին հաշվենկատ: Հետաքրքիր է նաև, թե քանի այդպիսի շփման երեկոներ է անցկացրել կուսակցական ու քաղաքական կողմնորոշումները հաճախակի փոխած գործիչը և ինչ հարցեր է տվել, օրինակ, ՀՀԿ-ին, երբ 1990-94 թվականներին այդ կուսակցության անդամ էր, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է եղել: 2012-2017թթ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս