Բանջարեղենը՝ ջեռոցում
Բաղադրիչներ
Սմբուկ – 1 հատ
Դդմիկ – 1 հատ
Պղպեղ – 400 գ
Լոլիկ – 250 գ
Գազար – 1 հատ
Շամպինիոններ – 2 հատ
Սոխ – 1 հատ
Սխտոր – 1 ատամիկ
Չիլի պղպեղ – 1 հատ
Թարմ մաղադանոս
Աղ, սև պղպեղ
Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը երկայնքով կիսել, ապա կտրատել մոտ 1 սմ հաստությամբ։
Կտրատել նաև գազարն ու դդմիկը։
Պղպեղը կտրատել բավականին մեծ կտորների։ Խորոված կանաչ պղպեղը պետք չէ մանրացնել։
Սունկը կտրատել երկու մասի, սոխը՝ օղակներով, իսկ թարմ կանաչին և սխտորը անհրաժեշտ է մանր կտրատել։
Հիմնական բոլոր բաղադրիչներին, բացառությամբ լոլիկի, ավելացնել մեծ քանակությամբ բուսայուղ, մեկ ճաշի գդալ աղ, չիլի պղպեղ:
Բանջարեղենը մարինացնել և թողել 1-1.5 ժամ, այնուհետև քամեք ավելորդ հեղուկը։
Բանջարեղենը լցնել համապատասխան տարայի մեջ, ավելացնել կտրատած լոլիկը:
Բանջարեղենը ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոց։
15 րոպե հետո փայլաթիթեղի վերին շերտը հեռացնել և ևս րոպե 5 րոպե թողնել ջեռոցում։
Մատուցելուց առաջ բանջարեղենին կարելի է պղպեղ և կարագ ավելացնել։