![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի շրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Չայնիի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/chanaparh-13.jpg)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Սիսիան հատվածում, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում, Գավառ, Սևան, Վարդենիս, Թալին, Արագած, Աշտարակ, Ապարան, Գորիս, Վայք, Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղում է ձյուն։