Adidas-ը խզել է պայմանագրերը բոլոր ռուս ֆուտբոլիստների հետ, բացառությամբ մեկի
Adidas-ը խզել է պայմանագրերը ռուս բոլոր ֆուտբոլիստների հետ, բացառությամբ իտալական «Տորինոյի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։
Adidas-ը նախկինում համագործակցել է բազմաթիվ ռուս ֆուտբոլիստների՝ Դենիս Գլուշակովի, Ալեքսանդր Սոբոլևի, Մարինատո Գիլյերմեի, Զելիմխան Բակաևի, Իլզաթ Ախմետովի և շատ ուրիշների հետ։
Գերմանական ապրանքանիշի Ռուսաստանից հեռանալուց հետո այս խաղացողների հետ կնքվել է լրացուցիչ համաձայնագիր՝ գործող պայմանագրերի խզման և պայմանագրով նրանց մեկ տարվա փոխհատուցման վճարման վերաբերյալ։
Սակայն Adidas-ը չի խզել պայմանագիրը Ալեքսեյ Միրանչուկի հետ՝ Եվրոպայում ելույթ ունենալու պատճառով։ Գերմանական բրենդի պայմանագիրը Միրանչուկի հետ հաշվարկված է մինչեւ 2026 թվականը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) 2023 թվականին չի օգտագործի Adidas-ի սարքավորումները։
ՌՖՄ-ն ընկերության հետ համագործակցում է 2008 թվականից։ 2021 թվականի օգոստոսին կողմերը պայմանավորվել են նոր համագործակցության շուրջ՝ հաշվարկված մինչև 2026 թվականը։ Մարտի 1-ին Adidas-ը կասեցրել է միության հետ գործընկերության պայմանագիրը։