«Այն երկրները, որոնց ղեկավարները տառապում են նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ, կամ հայտնվել են պատմության լուսանցքում, կամ այն վիճակում, ինչ վիճակում այսօր ՄԵՆՔ ենք…»․ Սենոր Հասրաթյան

Սենոր հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավելի լավ է հաշտվել անարդարության հետ, քան իրականացնել կործանարար փոփոխություններ, որոնց արդյունքում կարող է այնպես ստացվել, որ առաջարկվող ուղղումն ավելի վատ լինի, քան այն, որը կոչված է բուն չարիքը վերացնելուն, մանավանդ, որ հաճախ է պատահում, երբ անարդարացի հայտարարված փաստերն այդպես էլ չեն համապատասխանում իրականությանը…»,- այս խոսքերի հեղինակը 20-րդ դարասկզբի ԱՄՆ նախագահ Ուիլյամ Հովարդ Տաֆտն է…

Նախագահ, ով ոչ թե սեփական ԵՍ-ն ու կարողությունները կարևորելու մոլուցքով նախընտրեց զրոյացնել իր նախորդների թողած լավ կամ վատ ժառանգությունը, այլ աշխատեց (իր նախորդների օրինակով) ինչ-որ բան ավելացնել կատարվածի վրա…

Այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, իսկ այն երկրները, որոնց ղեկավարները տառապել և տառապում են իրենց նախորդների թողածը մերժելու գայթակղությամբ, կամ հայտնվել են պատմության լուսանցքում, կամ գտնվում են այն վիճակում, ինչ վիճակում այսօր ՄԵՆՔ ենք…»։

Տեսանյութեր

Լրահոս