Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիին. կայացել են նաև ընդլայնված կազմերով բանակցություններ

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:

Բանակցությունները շարունակվել են նաև ընդլայնված կազմերով։ «Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող բանակցությունները շարունակեցինք նաեւ ընդլայնված կազմերով հանդիպմանը»,- տեսանյութ պարունակող մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս