Բաժիններ՝

Իրանն Իսրայելին մեղադրել է իրավիճակի ապակայունացման նպատակով մեդիա-հարձակման մեջ

Իսրայելը՝ Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած պատահարների՝ երկրաշարժի, շարժիչային յուղերի գործարանում պայթյունի, ինչպես նաև Սպահանի պաշտպանության նախարարության գործարանի վրա դրոնների հարձակման ֆոնին «Մեդիա գրոհ է ձևավորել» և փորձել է կապել այդ իրադարձությունները երկրում իրավիճակն ապակայունացնելու համար, հայտնում է IRNA գործակալությունը:

«Շաբաթ երեկոյան Սպահանի պաշտպանության նախարարության ռազմական համալիրներից մեկը դարձել է մինի-դրոնների անհաջող հարձակման օբյեկտ, որից հետո ձեւավորվել է մեդիա-գրոհ, որպեսզի այդ հարձակումը լայնորեն ցուցադրվի եւ կապվի այն հարձակումների եւ իրադարձությունների հետ, որոնք իբր տեղի են ունեցել այլ գավառական կենտրոններում», – ասված է հաղորդագրության մեջ:

Շաբաթ երեկոյան նաև հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Խոյ քաղաքի շրջանում, ինչպես նաև պայթյուն և դրան հաջորդած հրդեհ Ազարշահր քաղաքի շարժիչային յուղերի գործարանում:

Գործակալությունն ընդգծում է, որ «բոլոր հաղորդագրությունները սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում՝ իրանական քաղաքներում, ինչպիսիք են Ալբորզը, Համադանը, Քերեջը, պայթյունների մասին կեղծ են», և Իսրայելը փորձել է դրանք տարածել ինտերնետում, բայց «նրան դա չի հաջողվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս