Օլաֆ Շոլցն ասել է, որ թույլ չի տա պատերազմ տեղի ունենա ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր խնդիրն է համարում «անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը չվերածվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմի»։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նման հայտարարություն է արել Der Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։

Այժմ Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի միջեւ պատերազմ չկա, եւ ինքը, որպես Գերմանիայի կանցլեր, նման սրացում թույլ չի տա, հավելել է Շոլցը։ «Այս հարցում մենք՝ դաշնային կառավարությունում, միասնական ենք, եւ նույն կարծիքին է նաեւ արտաքին գործերի նախարարը՝ Անալենա Բերբոքը», – մեջբերել է DW-ն։

Շոլցը վերահաստատել է դիրքորոշումն այն մասին, որ Կիեւին կործանիչներ մատակարարելու մասին խոսք լինել չի կարող։ Նա նշում է, որ իր վերաբերմունքն այս հարցում չի փոխվել։ Միեւնույն ժամանակ, Շոլցը նախազգուշացրել է «առաջարկների մշտական ​​մրցավազքի մեջ մտնելուց, երբ խոսքը սպառազինության համակարգերի մասին է»: «Եթե Գերմանիայում մեկ այլ բանավեճ սկսվի, հենց որ որոշում կայացվի, դա անլուրջ տպավորություն կթողնի եւ կխաթարի քաղաքացիների վստահությունը կառավարության որոշումների նկատմամբ», – ասել է նա։

Միաժամանակ Շոլցը հայտարարել է, որ շարունակելու է փորձել ազդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ուղիղ զրույցներում։ «Ես կշարունակեմ հեռախոսով խոսել Պուտինի հետ, եթե զրույցի անհրաժեշտություն լինի», – ասել է նա՝ հավելելով. «Պուտինից է կախված Ուկրաինայից զորքերի դուրսբերման եւ այս սարսափելի, անիմաստ պատերազմի ավարտի մասին որոշումը, որը հարյուր հազարավոր մարդկանց կյաքեր է արժեցել»:

«Կոչերով Պուտինը բազմիցս հասկացրել է, որ «ցանկանում է բռնի ուժով վերցնել հարեւան պետության մասերը», – ասել է Շոլցը՝ նշելով, որ դա անընդունելի է։ Գերմանիայի կանցլերի խոսքով, ի թիվս այլ հարցերի, Պուտինի հետ իր զրույցներում շոշափվել են հստակ հարցեր, ինչպիսիք են ռազմագերիների փոխանակումը, Ուկրաինայից հացահատիկի արտահանումը կամ Զապորոժիեի ատոմակայանին վերաբերող հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031