Իրանում երկրաշարժի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվն ավելանում է
Իրանի հյուսիս-արեւմուտքում ՝ Արեւմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեքը զոհվել են: Այս մասին կիրակի հայտնել Է նահանգի նահանգապետ Մոհամմադ Սադեգ Մոտամեդյանը։
Նախնական գնահատականների համաձայն՝ երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի եւ ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը, նշել է նա։
5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 28-ին Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 175 հազար մարդ: Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։