Բաժիններ՝

23-ամյա երիտասարդը դանակահարել էր համագյուղացուն

Հունվարի 24-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ընկնել է։ Աշտարակի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուրի դաշտամիջյան հատվածում վիճաբանություն էր եղել։

Միջադեպի ընթացքում բուժօգնության դիմած տղամարդուն դանակահարել էր 23-ամյա համագյուղացին: Ժամեր անց երիտասարդը Բազմաղբյուրի 6-րդ փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց արնանման հետքերով ծալովի դանակ:

Ձերբակալվածի հայտնածով՝ ինքն էր դանակով խփել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բազմաղբյուրցի 23-ամյա երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս