«Այսօրվա տեղի ունեցածի լավագույն նկարազարդումը այս նկարն է». Վարուժան Գեղամյան
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Այսօրվա տեղի ունեցածի լավագույն նկարազարդումը այս նկարն է. ձախում պատերազմից հետո չկառուցված զորամասերի փոխարեն այս կիսափուլ տնակում տեղավորված զորամասն է, որը գիշերը պայթել է՝ խլելով 15 հայ զինվոր կյանք։ Աջում՝ ճոխ Երևանն է, ժամանակակից անհոգության խորհրդանիշը։
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում կառավորող դե-ֆակտո իշխանության որակների, առաջնահերթությունների ու ունակությունների մասին»։