Շախմատի կանանց առաջնության առաջատարները 4 շախմատիստներն են
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության երրորդ տուրի պարտիաները:
Գաբոյան-Խաչատրյան, Գասպարյան-Խաչատրյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Ասիա Եդիգարյանը հաղթեց Նվարդ Հայրապետյանին, Պոլինա Կոբակը` Աստղիկ Հակոբյանին, Մարիա Գևորգյանը` Արփինե Գրիգորյանին:
Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 4 շախմատիստներն են` Պոլինա Կոբակ, Մարիա Գևորգյան, Արփինե Գրիգորյան, Վերոնիկա Խաչատրյան: Նրանք ունեն 2-ական միավոր:
Առաջնության 4-րդ տուրի պարտիաները կկայանան հունվարի 16-ին: