Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականը էս բլոկադայի պայմաններում լավ բան չի գուժում. Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է.

«Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականը էս բլոկադայի պայմաններում լավ բան չի գուժում.

Ճիշտ է, Ռ. Վարդանյանի կերպարը դեռևս ինձ համար չունի ո՛չ դրական և ո՛չ էլ բացասական ընկալում, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի վայրահաչումներն ու հակաՎարդանյան շատ լուրջ քարոզչությունն ու դիրքավորումը առնվազ լավ բանի մասի է խոսում:

Հաշվի առնելով, որ կա նաև Ադրբեջանի պահանջը Վարդանյանի հրաժարականի մասով՝ այս ամենը մեզ լավ տեղ չի տանում(առանց այն էլ կեղտահորի մեջ եք):

Ակնհայտ է նաև այն, որ Ռ. Վարդայանի Արցախում հայտնվելը էականորեն նվազեցրել է հողեր հանձնող մոլագարի ազդեցությունը Արցախի վրա: Հիմա տարբեր պատրվակ կօգտագործվի Արցախի նակատմամբ մոլագարի ազդեցությունը վերականգնելու համար՝ սպասվող ընտրություններն էլ վկա…

Ինձ համար մի բան աներկբա ճշմարտություն է. Արցախ ամրոցը երբեք չի ընկնի, եթե ներսից դռները բացողներ չլինեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031