«Վեհափառ տե՛ր, կեցցե՛ք. Դուք Ձեր Ամանորյա ուղերձում այնպիսի շեշտադրումներ արեցիք, որոնց հետո շատերս ենք համաձայն, անդրադարձաք Արցախին և Լաչինի միջանցքի խնդրին, ասացիք նաև, որ պետությունները կործանվում են ոչ թե փորձությունների ծանրությանը չդիմանալով, այլ հույսի սպառման հետևանքով, հետապես հարց՝ արդյո՞ք այն, ինչով զբաղված է եկեղեցին, համարժեք է այսօրվա ստեղծված վիճակին, բացարձակապես ո՛չ»:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։
Հունվար 6-ի երեկոյան, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին:
Սուրբ Ծննդյան օրով Հայաստանի արտգործնախարարությունն ազդարարեց, Թուրքիայի կողմից իբր դրական քայլի մասին, որը ներկայացվեց հերթական մանանան նիկոլական պատկերացմամբ 29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի համար։
«Լիդիան Արմենիան», շարունակելով ձևավորված տարեվերջյան ավանդույթը և առաջնորդվելով Ամուլսարի շրջակա համայնքների նկատմամբ ստանձնած հաշվետվողականությամբ, ներկայացնում է համայնքային բյուջեներ 2022թ. հողի վարձակալության դիմաց կատարած վճարումները:
Որքան հասկանում եմ, քաղաքակիրթ Արեւմուտքին պետք է, որ առանց արյան Արցախը հայերից մաքրել, ավելորդ անգամ իրենց «խղճին» բեռ չվերցնելու համար։
Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տարին փակեց զինված ուժերի տարբեր օբյեկտներ այցերով և տարին սկսել է զորամասերում մարտական պատրաստության և սպառազինության վիճակ ստուգելով։
Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը։
Մեր ժամանակների տեղեկատվության ահռելի մեծ ծավալը, այդ թվում՝ որպես տեղեկատվություն ներկայացվող քարոզչությունը հանրային-քաղաքական հարաբերություններում դեֆորմացրել են տարբեր երևույթների գնահատման չափանիշները։ Դա մեծապես ազդել է քաղաքականության բովանդակության վրա, որն առանց այդ էլ առանձնապես բովանդակալի չէր ու չէ՛։ Քաղաքականությունն էլ, որ իր վրա է կրում հանրային արձագանքի ազդեցությունը, որպես հեշտ ճանապարհ, ոչ թե փորձում է հանրությանը հասցնել ավելի բարձր նշաձողերի, այլ հակառակը՝ ինքն է գահավիժում դեպի այն ցածր չափորոշիչները, որոնցով գնահատվում է այս կամ այն երևույթը, իրադարձությունը։