Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից, նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

 

Տեսանյութեր

Լրահոս