![](/banners/BeFunky-design.jpg)
Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա (էլման) Օրուջովան Լաչինի միջանցքը փակողների շարքում է
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/320875486_401095122202449_555597269786660150_n.jpg)
Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում էր նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա (էլման) Օրուջովան..
Վերջինս դեպքի վայրում է հայտնվել «Հատուկ նշանակության ուժերի վետերաններ, շահիդների և վետերանների ընտանիքներ» հասարակական միություն անդամների հետ։
Օրուջովան Մոլդովայի նախկին օմբուդսմեն, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուի մտերիմն է։
Վերջինիս օգնությամբ նշված միության անդամներից երկուսին (ՀՆ ուժերի վետերաններ)` ովքեր նույնպես «բնապահպանների» շարքերում էին` իրավաբանական կրթություն ստանալու նպատակով սույն թվականի դեկտեմբերին տեղավորել է Մոլդովայի Կոմրատի պետական համալսարանում (Գագաուզիա)..
Ի դեպ` 2019-ին էրդողանը այցելել է Կոմրատ և հանդիպել է թյուրքական ծագմամբ գագաուզների հետ»։