«Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրել է. «Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը հրաժարական է տվել։

Ես դեռ նոյեմբերի 23-ի իմ գրառման մեջ կանխատեսել էի Թալիբովի մոտալուտ հրաժարականը։ Նա այս պաշտոնին էր 1995 թ.-ից և հայտնի էր «Նախիջևանի խան» մականվամբ։

Թալիբովի հրաժարականի հիմքում բազմաթիվ պատճառներ են ընկած, բայց իմ կարծիքով` շատ հավանական է, որ առաջիկայում կարող է դրվել Նախիջևանի ինքնավար հանրապետության «ինքնավար» կարգավիճակի վերացման հարցն առհասարակ, ինչը կապված է նաև Արցախի խնդրի հետ։

Բայց նման բան Ալիևը կարող է անել միայն սահմանադրություն փոխելով և հանրաքվե անցկացնելով»։

Տեսանյութեր

Լրահոս