Երևանի 2023թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը կդրվեն ավագանու քննարկման

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարի հանրային լսումներ են կազմակերպվել վարչական շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունից:

Նշվում է, որ 190 մասնակցից ստացվել է ավելի քան 30 առաջարկ, 12 հոգի էլ մասնակցել է քաղաքապետարանում անցկացված հանրային բաց լսմանը, իսկ առցանց հարթակով քաղաքացիներից ստացվել է 45 առաջարկ:

Նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031