Բաժիններ՝

ՔՈԳՎ օպերատիվ խումբը հետախուզվող երիտասարդին տեղափոխել է Հայաստան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը դեկտեմբերի 11-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 31-ամյա Ազատ Մ.-ին, որը փետրվարի 24-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ազատ Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031