Մարդու չիրավունքների օր․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է․ «Այսօր, 1948թ․ ՄԱԿ-ի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և այն ընդունման օրը՝ դեկտեմբերի 10-ը հռչակվեց, որպես մարդու իրավունքների օր։

Փորձենք հակիրճ ամփոփել 2022թ․, Հայաստանում մարդու իրավունքների տեսակետից, բերելով ոչ ամբողջական փաստեր․

-Շարունակվեցին քաղաքական հետապնդումները։

-Կալանավորվեցին դատավոր Բորիս Բախշիյանը, ՏԻՄ հաղթած համայնքապետեր։

-Շինծու մեղադրանքներով կալանավորվեցին բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ․ Արմեն Գրիգորյան, Ավետիք Չալաբյան, Տարոն Մանուկյան և ուրիշներ։

-Արմեն Գրիգորյանն, ըստ էության սպանվեց։

-Սպանվեց նաև Սոնա Մնացականյանը։

-Համատարած խախտվեց խաղաղ հավաքների իրավունքը։ Հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց բիրտ ուժ, հարյուրավոր մասնակիցներ բերման ենթարկվեցին, կալանավորվեցին։

-Երեք երիտասարդներ սպանվեցին Ապարանում։

-Իր տան դիմաց ծեծվեց Էդգար Ղազարյանը։

-Շարունակվեց դատական համակարգի քայքայումը։ Դրա վառ օրինակներն են Վարդազարյան-Ջհանգիրյան գաղտնազերծված զրույցը, Կարեն Անդրեասյանի ԲԴԽ նախագահ նշանակումը։
-Ոստիկանանների կողմից Վանեսքեսյանին խոշտանգումները։

Այսպիսով, այս օրը՝ դեկտեմբերի 10-ը կարելի է հռչակել, որպես Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման օր»։

Տեսանյութեր

Լրահոս