Տիտեն հեռացավ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Տիտեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից:
61-ամյա մասնագետը հեռացել է պաշտոնից ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Խորվաթիայից հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում կրած պարտությունից հետո:
«Շրջափուլն ավարտված է և ինչպես ասել էի մեկ տարի առաջ ես հեռանում եմ` պահպանելով խոստումս: Չենք կարող այս ամենը դրամատիզացնել»,-ասել է Տիտեն:
Տիտեն Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից: