«Մեկ միլիարդ դոլար գնացել է խաղադրույքներին. պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է. մենք քնած ենք». Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր Ազգային ժողովում տոտալիզատորների և օնլայն տոտալիզատորների գործունեության համար տուրքի ավելացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում արձանագրված խաղադրույքների աճին, նախագիծը ԱԺ հավանությանը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին նախ առաջարկեց հաշվի առնելով ֆուտբոլի առաջնության ժամանակ խաղադրույքների աճը՝ էլ ավելի մեծ հարկային բեռ սահմանել նման գործունեություն ծավալող ընկերությունների վրա, ապա հավելեց.

«Մեկ միլիարդ դոլար տնտեսության գեներացիայից դուրս է եկել իրական սեկտորից և ուղղվել խաղադրույքներին. սա անպատկերացնելի  խնդիր է, քաղաքականություն է պետք, որովհետև մեկ միլիարդ դոլարը տնտեսությունից դուրս է եկել և գնացել տոտալիզատորներին, իսկ մենք քնած ենք։ Դուք հասկանո՞ւմ եք, թե այդ մեկ միլիարդից 200 միլիոնը եթե  ներդրվեր տնտեսության մեջ, մենք ինչ կարող էինք ունենալ. սա մեզ լուրջ մտահոգվելու առիթ պետք է տա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս