Բաժիններ՝

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը,Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, նրանց ենթակայությամբ գործող կառույցների ներկայացուցիչները, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները, դպրոցականներն, անհատ քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշաքարին։ Հոգեհանգստի աղոթք հնչեցրեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։

Հիշատակի արարողությունը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ կատարվեց նաև մոմավառություն։

«Երեսունչորս տարին բոլորեց այն օրից, ինչ ավերիչ երկրաշարժը մեր հայրենիքին բերեց մեծագույն աղետ, անհուն ցավ ու տառապանք, մեզնից խլեց տասնյակ հազարավոր անմեղ կյանքեր, փլատակների վերածեց Հայաստանի հյուսիսը։ Բայց մեր ժողովուրդը տոկաց այդ ցավին, շատ դժվարությունների միջով անցավ՝ կանգուն պահելով մեր հայրենի երկիրը։ Մեծ երկրաշարժի ցավն ամոքելու ճանապարհը մեկն է՝ սիրով ու համախմբվածությամբ հայրենիքը պաշտպանելու, կառուցելու եւ շենացնելու կամքը, ինչը նկատելի է այսօր մեր մարզի ամբողջ տարածքում, եւ ես օրհնում եմ այդ ճանապարհը»,-միջոցառման մասնակիցներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը։

1988 թվականի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց նաեւ Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական մյուս բնակավայրերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս