Բաժիններ՝

Ճանապարհային երթևեկության կանոնների 1436 խախտում՝ 1 շաբաթում

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1436 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 148 մեքենա։

«Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 112, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 216 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 8-ը՝ փակված, 8-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ փոխարինված, 2-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 288, տեխնիկական զննություն չանցած՝ 511 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 35 անձի»,-նշվում է հաղորդագրությունում:

Ըստ Ոստիկանության տվյալների՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 860 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 104 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 126 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված վիճակում, 124-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 475-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 15 անձի։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս