Բաժիններ՝

Վետերանների միությունը կկրի մարշալ Բաղրամյանի անունը

Հայաստանի վետերանների միությունը այսուհետ կկրի Խորհրդային նշանավոր հրամանատար, Հայրենական մեծ պատերազմի բանակների և ճակատների հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը:

Վետերանների միությունում անցկացվեց Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին լեգենդար հրամանատարի հարազատները, պաշտպանության նախարարության, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, վետերանների շարժման առաջնորդներ և այլք: Միջոցառմանը մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը:

Միջոցառման ընթացքում բացվեց հուշատախտակ, որի համաձայն Վետերանների միությունն այսուհետ կրելու է Հովհաննես Բաղրամյանի անունը:

«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի ղեկավար Վահրամ Կարապետյանը նշեց, որ նման միջոցառումները մարդկանց մեջ հայրենասիրությունն ավելացնելու լավ օրինակ են: Նրա համոզմամբ՝ մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը երիտասարդների հայրենասիրական դաստիարակության խորհրդանիշ է:

«Մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը յուրաքանչյուր պետության անվտանգության խորհրդանիշն է: Անգնահատելի է երկրի անվտանգության մեջ նրա ներդրումը: Ուրախ ենք այս միջոցառման մի մասը լինելու համար: Մենք ապագայում էլ հանձն ենք առնում լինել հերոսների կողքին, ինչը նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների լավացմանը»,- նշեց նա:

 

Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը շեշտեց՝ հպարտ են, որ այսօրվանից Հայաստանի վետերանների միությունը կրելու է մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը:

«Մենք չենք մոռացել և ոչ մի անգամ չենք մոռանա, այն գործերը, որոնք իրագործել է մեր հայրենակից մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը: Ուրախ ենք, որ այսուհետ Հայաստանի վետերանների միությունը կրելու է նրա անունը»,- եզրափակեց նա:

 

Մարշալ Բաղրամյանը յուրահատուկ ու հարուստ կենսագրության է ունեցել՝ լի վերելքներով ու վայրէջքներով, անհավանական հաջողություններով և ճակատագրի ողբերգական շրջադարձերով։ Նրան վիճակված էր մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսների ամենաարյունալի մարտերին, որտեղ կարողացել է հզոր դիմադրություն կազմակերպել՝ ճնշելով հակառակորդին։

Նացիստների դեմ Բաղրամյանի իրականացրած բազմաթիվ ռազմական գործողություններ մինչ օրս մանրակրկիտ ուսումնասիրվում են աշխարհի բոլոր ռազմական ակադեմիաներում: «Բագրատիոն» գործողությունը հավերժ կմնա օրինակ և կրկնօրինակման առարկա: Մերձբալթյան երկրների ազատագրումը, չորս օրում Քյոնիգսբերգի անառիկ ամրոցի գրավումը մարշալ Բաղրամյանի ծրագրած և հաջողությամբ իրականացված ամենայուրահատուկ գործողություններն են։

Սակայն նրա ռազմական արվեստի գագաթն է համարվում «Անադիր» գործողությունը:

Անցնելով չորս պատերազմ՝ Առաջին աշխարհամարտից մինչև Քաղաքացիական պատերազմ, խորհրդա-ֆիննական պատերազմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, մարշալ Բաղրամյանն իր անունը ոսկե տառերով գրեց Խորհրդային Միության ժողովուրդների պատմության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031