Բաժիններ՝

Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր փորձագետներով

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի նախագահությամբ և արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի մասնակցությամբ դեկտեմբերի 5-ին կայացել է Արդարադատության նախարարության դատական փորձագետի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստը:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, Կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների, ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև հոգեբանական փորձաքննությունների բաժինների փորձնակ փորձագետները, ովքեր 6 ամսյա ժամկետով Կենտրոնում աշխատել և միևնույն ժամանակ իրականացրել են մասնագիտական պրակտիկա, որակավորման հանձնաժողովի նիստի ժամանակ բանավոր քննության տեսքով՝ հարց ու պատասխանի ձևաչափով, կարողացել են իրենց մասնագիտական գիտելիքների շնորհիվ պատասխանել հանձնաժողովի անդամների կողմից օրակարգում ներառված ինչպես մասնագիտական, այնպես էլ իրավական հարցերի: Որակավորման հանձնաժողովը որոշել է փորձագետի որակավորում շնորհել թվով 21 մասնագետների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս