«Գայթակղիչ է մարդկանց ասել՝ մեզ ընտրեք, նա շատ ունի, նրա ունեցվածքը կխառնենք, կկիսենք». Գուրգեն Արսենյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ական պատգամավորներին և Կառավարությանը նախազգուշացնում է՝ եթե համատարած հայտարարագրման ներդրման արդյունքում քաղաքացու  հարկային բեռն ավելացավ, ի հեճուկս Կառավարության տված խոստումների, ապա ինքը դառնալու է այդ համակարգի ակտիվ քննադատը։

«Հանկարծ, եթե տեղի ունեցավ  այնպիսի մի բան, ինչը կբերի հարկային բեռի ավելացում, իմ կողմից դա կարժանանա կտրուկ դիմադրության։ Ինչ վերաբերում է եկամուտների հայտարարագրմանը, ապա, եթե դա պետք է իշխանությանը, որ քաղաքացու եկամուտների մասին իմանա և սկսի ավելի շատ հավաքել, դա այլ բան է։ Բաժանելն ու կիսելը բերում է բախման, և եթե այս մոդելը կիրառվեց, ապա դա վերջում բերելու է պրոբլեմի։ Մենք պետք է գնանք նոր բարիք ստեղծելու ճանապարհով, որովհետև գայթակղիչ է մարդկանց առաջարկել՝ տեսեք, նա շատ ունի, եկեք խառնենք, կիսենք, դուք մեզ ընտրեք»,- ասաց Արսենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս