19, 18 և 14-ամյա երիտասարդները գողացել էին բակում կայանված մոպեդները
Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ի ժամը 20.30-ից նոյեմբերի 28-ի ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դանիել Վարուժան թաղամասի շենքերից մեկի բակում կայանված մոպեդները:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 3-ին պարզել են, որ մոպեդների գողությունը կատարել են Ավան թաղամասի 19-ամյա, 18-ամյա և 14-ամյա երեք բնակիչներ:
Դեկտեմբերի 3-ին 19-ամյա երիտասարդը Խուդյակովի փողոցում հայտնաբերվել, հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Ավանի բաժանմունք, իսկ հանցակիցները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում:
Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Նաև հայտնել են, որ մոպեդները, քանդված վիճակում, Խուդյակովի փողոցի տներից մեկի խորդանոցում են:
Կատարվում է նախաքննություն: