3 կարևոր նշան, որ դուք երջանիկ ծերություն կունենաք
Մարկ Տվենը վստահ էր՝ տարիքը հասկացություն է, որը գոյություն ունի միայն մեր մտքերում: Եթե չես մտածում դրա մասին, ուրեմն այն գոյություն չունի։ Իսկ փիլիսոփա Սենեկան ասում էր, որ ծերությունը լի է հաճույքներով։ Պարզապես պետք է սովորել, թե ինչպես օգտագործել այն: Միայն մեզնից է կախված, թե ինչպիսին կլինի մեր կյանքի այդ փուլը:
Մենության վախ
Երբ ապրում ես մարդկանց մեջ, ուզում ես փախչել ամայի կղզի։ Երբ երկար ժամանակ միայնակ ես ապրում, ցանկանում ես շատ ժամանակ անցկացնել մարդկանց շրջապատում։ Ծերությունն այն ժամանակաշրջանն է, երբ մարդը պետք է սովորի միայնակ ապրել։ Սա այն տարիքն է, երբ գալիս է փոխըմբռնումը. անկախ նրանից, թե որքան հարազատներ և ընկերներ ունեք, պետք է հույսը դնեք միայն Ձեզ վրա:
Ձանձրույթը սպանում է երջանկությունը
Յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, զգացմունքային վերելքի կարիք ունի։ Բայց որտեղի՞ց ուժ հավաքել, եթե աշխատանքը, աղմկոտ հավաքույթները, ժամադրություններն ու կարիերայի ձեռքբերումները ետևում են մնացել:
Անհրաժեշտ է գտնել սիրելի զբաղմունք՝ ձանձրույթի դեմ պայքարելու համար:
Ինքնորոշում
Պետք չէ Ձեզ վրա կախել ծերունու խարանը, ով պարտավոր է իր տեղը զիջել երիտասարդներին:
Ուղեղը շատ զգայուն բան է։ Հենց ինքդ քեզ համարես «հնացած» մարդ, կզրկվես բազմաթիվ մտքերից, տպավորություններից ու ծրագրերից։
Պատրաստեց Անի Գաբուզյանը