
Xiaomi-ն ներկայացրել է ամենաթանկ էլեկտրոնային գիրքը

Դրա գինը կազմում է 360 դոլար։ Այս գումարով կարելի է գնել բյուջետային Android պլանշետ, սակայն Xiaomi-ն այլ կերպ է մտածում։
Xiaomi-ն իր տեսականու մեջ ունի մի քանի էլեկտրոնային գրքեր։ Ընկերությունը ներկայացրել է Xiaomi Note-ը՝ ընկերության ամենաթանկ գիրքը:
Հիմնական առանձնահատկությունն առաջատար մինիմալիստական դիզայնն է: Այն հիմնված է 10,3 դյույմանոց էլեկտրոնային թանաքով էկրանի վրա: Սարքի հետ տրվում է էլեկտրոնային գրիչ, որը թույլ է տալիս գրառումներ կատարել մինչև 4096 կտտոցների մակարդակի ճանաչմամբ։
Արտադրողը նախապես տեղադրել է բոլոր անհրաժեշտ հավելվածները: Դրանց օգնությամբ դուք կարող եք՝ կարդալ գրքեր, դիտել նկարներ, ստեղծել գրառումներ և նկարել: Գիրքն աջակցում է բոլոր հիմնական ձևաչափերին, ներառյալ՝ epub, txt և pdf:
Սիրարփի Աղաբաբյան