
Վարորդը և երկու ուղևորները մահացել են. ողբերգական վթար Երևան-Գյումրի ճանապարհին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշներին. 33-ամյա վարորդ Վահե Հովհաննիսյանը և երկու ուղևորները՝ 22-ամյա Արմինե Թորոսյանն ու 3-ամյա Վաչե Հովհաննիսյանը, մահացել են:
Կատարվում է նախաքննություն։