Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ։

Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը։

Արարատ Միրզոյանը և Ուրմաս Ռեինսալուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

Հայկական կողմը նաև կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Տեսանյութեր

Լրահոս