Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին ժամը 22:35-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 1-ի ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: