Համեղ աղցան՝ դդումով, աշնանային խնձորով և հավի մսով
Բաղադրիչներ՝ աղցանի համար
• 5 բաժակ կտրատած հազարի տերև
• 1 բաժակ սպանախ
• հավի 1 հատ եփած, կտրատած կրծամիս
• 5 շերտ բեկոն՝ տապակած, կտրատած
• 2 խաշած ձու
• 2 քաղցր խնձոր՝ շերտատած
• 1/2 բաժակ դդում՝ խորանարդիկների կտրատած
• 1 ավոկադո՝ շերտատած
• 1/2 բաժակ շաքարով ընկույզ (1 բաժակ ընկույզին 1/4 բաժակ շաքարավազ և 1 ճ/գ կարագ, բովել մոտ 5 րոպե)
• 1/4 բաժակ ֆետա պանիր՝ փշրած
Սոուսի համար՝
• 3/4 բաժակ ձիթայուղ
• 3/4 բաժակ խնձորի քացախ
• 2 ճ/գ ջուր
• 1/4 բաժակ մեղր
• 1 թ/գ աղ
• 1/4 թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝
Առանձին ամանների մեջ խառնել աղցանի և սոուսի բաղադրիչները, միացնել, խառնել, մատուցել։