Բաժիններ՝

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ կիվի եք ուտում

Կիվին համարվում է ձմեռային ամենասիրված և առողջարար մրգերից մեկը։ Այն գլխավորում է մրգերի տասնյակը նոյեմբերից մինչև ապրիլ։ Առաջին հայացքից ոչ ախորժելի տեսք ունեցող մրգերը փափուկ կեղևի տակ թաքցնում են C վիտամինով հարուստ հյութեղ կանաչ միջուկ:

Էկզոտիկ մրգի օգտակարության մասին ավելին Elle.ru-ին պատմել է փորձագետ, շեֆ-խոհարար, «ЗОЖигай» առցանց առողջ սնվելու ակադեմիայի հիմնադիր, հակատարիքային խոհանոցի վարպետության դասերի հեղինակ Սերգեյ Լեոնովը:

Կիվին անվանվել է նորզելանդական թռչնի՝ կիվիի պատվին, սակայն Չինաստանը համարվում է մրգի ծննդավայրը։ Այդ իսկ պատճառով այն կոչվում է նաև չինական փշահաղարջ։ Հին չինացի բժիշկները կիվին անվանում են մրգերի չեմպիոն՝ հարուստ վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով:

Կարդացեք նաև

100 գրամ կիվին պարունակում է 20 մգ մագնեզիում, որն ամրացնում է նյարդային համակարգը։ Եթե ​ ամեն օր կիվի եք ուտում, ապա Ձեզ հանգիստ կզգաք, և ստիպված չեք լինի գիշերը հանգստացնող կաթիլներ խմել:

Իհարկե, կիվին բավականին շատ ֆրուկտոզա է պարունակում, որն էներգիայի հրաշալի աղբյուր է րներգիայի համար։ Հետևաբար, եթե դժվարությամբ եք առավոտյան արթնանում, նախաճաշից առաջ կիվի կերեք. ֆրուկտոզան աշխատում է այնպես, ինչպես էսպրեսսոն:

Կիվին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C։ Ձեր սննդակարգում ավելացրեք մրգեր և բարելավեք մաշկի վիճակը։ Հենց վիտամին C-ն է մաշկին հաղորդում փայլ, ինչպես նաև նպաստում է կոլագենի արտադրությանը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս