Արթուր Ստեփանյանին հայտարարվեց նկատողություն, իսկ «Մացոյի» վարույթը առայժմ միշտ «կջրվի»

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Նախորդ երեք նիստերի ժամանակ կողմերը դիրքորոշում էին հայտնել վարույթի առարկայի և դրա առնչությամբ միջնորդությունների վերաբերյալ:

Եվ թեպետ Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը պնդում էր, որ դատարանի կազմի հետ կապված օրինականության խնդիր կա, և, մասնավորապես, Երանուհի Թումանյանցը չի կարող օբյեկտիվ ու անաչառ լինել, որովհետև նրա ու Կարեն Անդրեասյանի միջև կա հատուկ կապ և սերտաճվածություն, ԲԴԽ-ն դա հաշվի չառավ:

Խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը և դատավորին հայտարարեց նկատողություն:

Կարդացեք նաև

Ի դեպ, Արթուր Ստեփանյանը նույնպես նույն դիրքորոշումն ուներ:

«Երանուհի Թումանյանցին չեմ ճանաչում, շփվել ենք նրա՝ ԲԴԽ գալուց հետո, ունեմ դրական վերաբերմունք, բայց նա չի կարող լինել անկողմնակալ»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ, օրինակ, շուտով արդեն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դարձող Մնացական Մարտիրոսյանը այդպես էլ որևէ կարգապահական պատասխանատվության նույն ԲԴԽ-ում չենթարկվեց. պարզվում է՝ դատավարական ժամկետ էին բաց թողել, և հարցը թողեցին առանց քննության:

Ըստ ամենայնի չէին ուզում կարգապահական տույժով Մնացական Մարտիրոսյանին գործուղել Հակակոռուպցիոն կոմիտե:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս