25 մլն դրամ՝ Մալաթիա-Սեբաստիան զարդարելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։

Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ, կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար եւ այլն։ Իսկ Քանաքեռ- Զեյթուն շրջանի ամանորյա լուսավորության համար ծախսվելու է 7 մլն դրամ։ Ենթադրվում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մասնակիցները Մալաթիա կգնան, իսկ Քանաքեռ-Զեյթուն՝ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930