
ԱԱ-2022-ի առաջին սենսացիան. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային

ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիայի թիմին: Այս մասին գրում է armsport-ը։ Առաջին կեսից հետո արգենտինացիները նվազագույն հաշվով հաղթում էին Լիոնել Մեսսիի՝ 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ:
Ի դեպ, առաջին կեսում Արգենտինայի հավաքականի 3 գոլ չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով: Երկու չհաշշված գոլ իր ակտիվում գրանցել է Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էր Լիոնել Մեսսին: Ընդ որում, գոլերից միայն մեկի պարագայում է կիրառվել VAR համակարգը:
Երկրորդ խաղակեսի 3-րդ րոպեին Սաուդյան Արաբիան հավասարեցրեց հաշիվը, իսկ 53-ին խփեցին հաղթական գոլը:
Խաղի մնացած ժամանակահատվածն անցավ արգենտինացիների բացահայտ առավելությամբ, սակայն Մեսսիին ու խաղընկերներին այդպես էլ չհաջողվեց փրկել հանդիպումը: