Բաժիններ՝

«Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է». Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Վանդալիզմ՝ Նժդեհի արձանի նկատմամբ։

Երկրի ներսում թշնամու օրակարգերն սպասարկողների պակաս չկա։

Նժդեհը պատահական թիրախ չի դարձել, գրությունն էլ՝ ֆարսիով թարգմանաբար՝ «Մահ Խամենեին», չի տեղավորվում հայության ու Հայաստանի ազգային-պետական գաղափարախոսության, շահերի ու արժեքների համատեքստում, դեռ չեմ խոսում մեծ առաջնորդի հիշատակի նկատմամբ նողկալի ու թշնամական սրբապղծության մասին։

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia , պահանջում եմ վայրկյան առաջ հայտնաբերել հանցախմբին (անձին), հրապարակել ինքնությունն ու ամենախիստ պատիժը սահմանել։ Սա պետության ու ազգի երեսին թքելու քայլ է։ Ոստիկանի ու նրա ուսադիրի արժանապատվությունը սկսվում է այս ու նմանատիպ հուշարձաններից։ Սա աշխարհաքաղաքական հստակ, ու վտանգավոր քայլ է, որն ավելի վատ գալիքի նախերգանքն է։

ՀԳ- Լուսանկարների համար շնորհակալություն Ստելլա Խաչատրյանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930