Շատ գեղեցիկ և համեղ ընթրիք՝ հատուկ առիթի համար
Բաղադրիչներ
1. Իշխան – 1 սթեյք

2. Չերրի լոլիկ – 2 փունջ

3. Կարմիր սոխ – 1/2 հատ

4. Սև ձիթապտուղ – 10 հատ

5. Ուրց կամ խնկունի – 2 ճյուղ

6. Ֆետա պանիր – 100 գ

Պատրաստման եղանակը
1. Յուղաթղթից 2 նավակ ձևավորել, ծայրերը կապել:
2. Ներսում դնել ձուկն ու բանջարեղենը, համեմել աղով և պղպեղով, դնել կանաչու տերևները և ձիթապտղի յուղ ցողել:
3. Ծրարները փակել:
4. Դնել 200 աստիճան ջեռոցը և եփել 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

