«Ես ուզում եմ դիմել հայ ժողովրդին և ասել իմ խոսքը»․ Ալիև

«Հայաստանը պետք է իմանա, որ ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունն է մեզ պահում ներկայիս շրջանակներում, այլ մեր քաղաքականությունը»,- այս մասին այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ իրենք որևէ մեկից չեն վախենում․

«Եթե ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը։ Մեզանից յուրաքանչյուրը կարող էր մեռնել։ Իսկ հիմա մենք պատրաստ ենք մահվան գնալ՝ պահանջելով սեփական իրավունքները։ Որովհետև դեռևս կան անհանգստացնող պահեր, թեև պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, և ես ուզում եմ դիմել հայ ժողովրդին և ասել իմ խոսքը։

Նրանք հիմա տեսնում են այս երեսուն տարվա օկուպացիայի դառնությունը։ Ի՞նչ է օկուպացիան, ո՞րն է կորուստը, հիմա նրանք տեսնում են։ Մենք նրանց ուղղակի պատասխանել ենք՝ կռվել ենք մեր հողի վրա, բռնազավթողին քշել ենք մեր հողերից։ Սա պետք է հասկանան, որպեսզի չդառնան այն շրջանակների զոհը, որոնք դրսում նստած են ու երկրորդ անգամ ուզում են այս տարածաշրջանին դիտարկել որպես խաղադաշտ»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս