
Ֆրանսիայի բնակիչը 160 մլն եվրո է շահել վիճակախաղում

Եվրոպական EuroMillions վիճակախաղի՝ 160 մլն եվրո արժողությամբ մրցանակը բաժին է հասել Ֆրանսիայի բնակչին։ Այս մասին հայտնել է Le Parisien-ը։
Սա այս վիճակախաղի պատմության ընթացքում արդեն յոթերորդ ամենախոշոր շահումն է Ֆրանսիայում։
Հաջողակի ինքնությունը չի բացահայտվում, հայտնի է միայն, որ հաղթող տոմսը գնվել է Պա-դե-Կալե դեպարտամենտում։
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հաղթողը հավակնել է մրցանակի իրավունքին, նա դրա համար ունի 60 օր։ Նշված ժամկետից հետո, չպահանջելու դեպքում, 10 միլիոն եվրոյից ավելի շահումները վերադարձվում են վիճակախաղի շրջանառությանը։ Ավելի փոքր գումարները, ըստ 2019 թվականի օրենքի, պետք է տրվեն պետությանը։ 2020 թվականին Ֆրանսիայի գանձարանն, այսպիսով` համալրվել է 70 միլիոն եվրոյով, իսկ 2021 թվականին՝ 150 միլիոն եվրոյով։