«Չեմ բացառում, որ տարվա վերջում տեսնենք ավելի բարձր աղքատության ցուցանիշ». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ թոշակներն ու նպաստները բարձրացնելիս այնպես են արել, որ այն միջակայքը կամ հնարավորությունը, որը թույլ է տալիս պետական բյուջեն՝ ուղղեն աղքատության հաղթահարմանը։

«Չեմ կարող ասել, որ մենք հաջողություն կունենանք վերջնարդյունքում, երբ հրապարակվեն թվերը, բայց պետք է նշեմ, որ մեր աշխատանքն ուղղված է եղել դրան, և մենք չենք դադարեցնելու հաջորդ տարիներին ևս սոցիալական խնդիրներ լուծել, որը լինելու է մեր նպատակը։ Մենք խոսում ենք տնտեսական ակտիվության և բարձր աճի մասին, բայց լիովին համաձայն եմ, որ աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի այն, որ քաղաքացին լավ ապրի։

Եթե վերցնենք միջին քաղաքացուն, ապա, կոպիտ ասած՝ 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում, բնականաբար, որոշ մարդիկ էլ՝ ավելի վատ են ապրում,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը և ընդգծեց՝ 50 հազարով ավելացրել են աշխատատեղերի քանակը, որն ազդել է 50 հազար ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա,- Սակայն ես չեմ բացառում, որ տարվա վերջում տեսնենք ավելի բարձր աղքատության ցուցանիշ»։

Այս համատեքստում նա նաև ասաց, որ տարվա սկզբին եղած կանխատեսումները վկայում են այն մասին, որ պետք է լրջորեն աշխատեն աղքատության մակարդակի նվազեցման ուղղությամբ, քանի որ այն բարձր գնաճը, որը կա ամբողջ աշխարհում և Հայաստանում, կարող է հանգեցնել աղքատների թվի աճին։

Կարդացեք նաև

Վահան Քերոբյանը նաև ընդգծեց, որ նախկինում Երևանում կար 29.000 ազատ բնակարան, հիմա 22.000-ը շարունակում են փակ մնալ՝ տվյալները վերցրել են Հայաստանի էլեկտրացանցերից։

«Նույն Վրաստանում ավելի շատ են միգրանտներ գնում, բայց տնտեսական աճը ոչ թե 14,1 տոկոս է, այլ կարծեմ՝ 10,5 է։ Նույնիսկ ավելի շատ ներհոսքի պարագայում տնտեսական ակտիվությունն այնտեղ ավելի մեղմ է, քան մեզ մոտ»,- նշեց Վահան Քերոբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս