«Արցախում հենց հիմա, հենց այս պահին կերտվում է հայկական երկու պետությունների ապագան». Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում հենց հիմա, հենց այս պահին կերտվում է հայկական երկու պետությունների ապագան։ Ստեփանակերտում երանելի վիճակ է։ Բոլորը հրապարակում են։ Բոլորը կողք կողքի կանգնած։ Միասին։ Իշխանություն և ընդդիմություն, եկեղեցի ու բանակ, գիտնական ու շինական… Բոլորը թև թիկունք են դարձել միմյանց։ Եվ այս միասնականության հիմքը մեր ազգային շահն է։

Արցախի հայկականությունը ու դավաճանության մերժումը։

Արցախահայության որոշումն արդեն կայացված է։ Այն հայտնի է։ Ու վայ մեզ, եթե տեր չկանգնենք այդ որոշմանը։ Վայ նրանց, ովքեր չբռնեն Արցախից մեկնած ձեռքը։ Ու թող Աստված օրհնի այս միասնականությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31