Ձվով կարկանդակներ
Բաղադրատոմսը՝ Ruski ռեստորանի:
Բաղադրիչներ
1. Խաշած ձու – 400 գ

2. Կանաչ սոխ – 125 գ

3. Աղ – 5 գ

4. Մայոնեզ – 100 գ

Խմոր
1. Թթվասեր – 300 գ

2. Կարագ – 180 գ

3. Աղ – 10 գ
4. Ալյուր – 700 գ

Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը, թթվասերը, աղը, ալյուրը խառնել, խմոր հունցել։ Կտրել 20 գ կտորների, գրտնակել։
2. Խաշած ձվերը մանր կտրատել, խառնել մայոնեզի, կանաչ սոխի և աղի հետ: Խմորների վրա գդալով դնել զանգվածից, կարկանդակ ձևավորել և թխել 10-12 րոպե, 180℃ ջերմաստիճանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

