Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել Հայաստանը. Oragir.news

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ից չորսօրյա պետական այցով գտնվում էր Բուլղարիայում։ Չնայած պաշտոնական հաղորդագրություններին՝ ըստ որոնց՝ ամեն ինչ ընթացել է չափազանց ջերմ ու գործընկերային մթնոլորտում, իրականում նախագահն իր գործունեությամբ այս անգամ ապշեցրել է Բուլղարիայի ղեկավարությանը։

Բանն այն է, որ այցի ընթացքում պետք է բացվեր Վահան Տերյանի կիսանդրին, սակայն Վահագն Խաչատուրյանը հրաժարվել է բացմանը մասնակցելուց, ինչի պատճառով բացման արարողությունը հետաձգվել է մինչև ամառ։

Այցի արարողակարգը նախագծելիս նախագահին զեկուցվել է, որ Պլիսկա քաղաքում տեղադրվել է Վահան Տերյանի կիսանդրին՝ համաշխարհային մեծության գրողների կողքին, և առաջարկ կա, որ Հայաստանի նախագահը մասնակցի կիսանդրիի բացման արարողությանը, մանավանդ որ Բուլղարիայի նախագահը, որը քաջատեղյակ է գրողների այգուց, դեմ չէ բացմանը մասնակցելուց։

Վահագն Խաչատուրյանն իր աշխատակիցներից հետաքրքրվել է, թե որտեղ է գտնվում Պլիսկան, և հասկանալով, որ մի երկու ժամ պետք է ճանապարհ անցնի, հրաժարվել է գնալուց։ Հայաստանի նախագահի միջոցառմանը չմասնակցելու լուրն իմանալով՝ բուլղարական կողմը անակնկալի է եկել, քանի որ չեն պատկերացրել, որ հայ դասական գրողի կիսանդրիի բացմանը երկրի նախագահը կարող է չմասնակցել։

Տեսանյութեր

Լրահոս