Բաժիններ՝

«Ընդամենը 2 ամսից կիրառության մեջ են մտնելու 2 նոր այլընտրանքային խափանման միջոցներ». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Ըստ գործող քրդատ օրենսգրքի՝ 2023թ. հունվարի 1-ից՝ ընդամենը 2 ամսից կիրառության մեջ են մտնելու 2 նոր այլընտրանքային խափանման միջոցներ՝ «տնային կալանքն» ու «վարչական վերահսկողությունը», որոնք ապահովվելու են ոտքի «բռասլետների» միջոցով՝ արդնախ Պրոբացիայի ծառայության կառավարման ներքո։

Այդ միջոցների առկայությունը էապես կդժվարացնի «պետպատվերով կալանքի» կիրառումը, ուստի մտավախություն ունեմ, որ «բռասլետների» պետգնումները «անսպասելիորեն» կխափանվեն կամ ի հայտ կգա որևէ այլ խոչընդոտ, ու «խեղճ քպ-ն» ստիպված կլինի հետաձգել դրանց ներդրման ժամկետը։

Սիրելի՛ լրատվականներ, խնդրում եմ տեղեկատվություն հայթհայթել այս հարցի վերաբերյալ և ապահովել տեղեկացված լինելու մեր իրավունքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս