Բաժիններ՝

Կրեմ-բրյուլեի պատրաստման ամենահեշտ բաղադրատոմսը՝ իտալացի շեֆ-խոհարարից

Բաղադրատոմսը՝ «АВ Бистро»-ի շեֆ-խոհարար Ալեսսիո Ջինիի:

Բաղադրիչներ

1. Կաթ (3,2-3,5%) – 70 մլ

2. Սերուցք (33-35%) – 70 մլ

3. Շաքարավազ – 25-30 գ

4. Ձվի դեղնուցներ – 2 հատ

5. Վանիլին – 1-2 գ

6. Եղեգնաշաքար – 20 գ

7. Թարմ ելակ – 1-2 հատ

8. Թարմ հապալաս – 3-5 հատապտուղ

9. Թարմ կարմիր հաղարջ – 1 փունջ

10. Թարմ անանուխ – 1-2 տերև

Պատրաստման եղանակը

1. Կաթը և սերուցքը տաքացնել մինչև 80℃:

2. Ձվի դեղնուցն ու շաքարավազը մանրակրկիտ խառնել, այնուհետև ավելացնել սերուցքին և կաթին, լցնել վանիլինն ու կրկին խառնել։

3. Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ և թխել 120-130℃ ջերմաստիճանում 15-25 րոպե։

4. Պատրաստի կրեմ-բրյուլեի վրա շաղ տալ եղեգնաշաքար, այնուհետև մակերեսն այրել, մինչև ստացվի կարամելային կեղև: Զարդարել թարմ հատապտուղներով և անանուխով։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս