Բաժիններ՝

Մեսսին Չեմպիոնների լիգայի պատմության ամենատարեց խաղացողն է, ով մեկ խաղում վաստակել է 2+2 միավոր

Լիոնել Մեսսին երեք տարվա ընթացքում առաջին անգամ մեկ խաղում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

ՊՍԺ-ի հարձակվողը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Մաքքաբիի» դեմ խաղում «գոլ + փոխանցում» համակարգով վաստակեց 4 միավոր՝ երկու անգամ գոլային փոպանցում անելով Նեյմարին ու Կառլոս Սոլերին։ 35 տարեկան 123 օրական հասակում արգենտինացին դարձավ մրցաշարի պատմության ամենատարեց խաղացողը, ով մեկ խաղում վաստակել է 2+2 միավոր։

Մեսսին 2019 թվականի հոկտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ խփեց 2 գոլ և երկու գոլային փոխանցում կատարեց մեկ խաղում։

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս